Ապրիլի վերջին Վրաստան կայցելեն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները եւ մեկ հանրապետական պատգամավոր, որի անունը չի հրապարակվում: Այս մասին հաղորդում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Մասնավորապես, ըստ գործակալության տեղեկատվության, ապրիլի 27-28-ին Վրաստան կժամանեն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները, որոնց այցի նպատակը երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության շրջանակներում ծրագրված միջոցառումների անցկացումն է:
Մինչ այդ ծրագրվում է Հանրապետական մի սենատորի այցելություն Թբիլիսի: Ըստ «Պիրվելիի», Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հաստատել է այս տեղեկությունները, խուսափելով մանրամասնություններից:
«Այցելության վերաբերյալ մանրամասնությունները այս պահի համար դեռ ճշտվում են եւ լրացուցիչ տեղեկություններ հնարավոր կլինմի հաղորդել ավելի ուշ»,-հայտարարել են դեսպանատնից:





























