Մադրիդի Ռեալը եւ Շալկե-04-ը նվաճեցին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վերջին ուղեգրերը:

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Ռեալը Լոնդոնում Ռոնալդուի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթեց Տոտենհեմին: Առաջին հանդիպումն ավարտվել էր 4:0 հաշվով` Ռեալի օգտին:

Շալկեն, որը մեկ շաբաթ առաջ Միլանում 5:2 հաշվով հաղթել էր Ինտերին, պատասխան խաղում էլ հաղթանակ տարավ: Այս անգամ Շալկեն հաղթեց 2:1 հաշվով:

Կիսաեզրափակիչում կհանդիպեն Ռեալն ու Բարսելոնան եւ Շալկեն ու Մանչեսթեր Յունայթեդը:

Չեմպիոնների լիգա

Քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

Տոտենհեմ - Ռեալ` 0:1 (0:0)

Ռոնալդու, 50

(Առաջին հանդիպում` 0:4) 

 Շալկե - Ինտեր` 2:1 (1:0)

Ռաուլ, 45, Հյովեդես, 81 - Մոտա, 50

(Առաջին հանդիպում` 5:2)