Մինչեւ Լեռնային Ղարաբաղը չդառնա բանակցային կողմ, հակամարտությունը չի կարգավորվելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:
«Ղարաբաղն իր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է, որ, միանշանակ, մինչեւ Ղարաբաղը հանդես չգա որպես բանակցային կողմ, ոչ մի հարց էլ չի լուծվելու»,-նշեց նա եւ հավելեց. «Առանց Ղարաբաղի մասնակցության, չեմ կարծում որ Ղարաբաղի ժողովուրդը կընդունի որեւէ լուծում, լինի դա Եվրամիության, Ամերիկայի, թե Ռուսաստանի պարտադրածը»:
Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ Հայաստանի ղեկավարությունը առանց ղարաբաղցիների որեւէ փաստաթուղթ ստորագրի, Վիտալի Բալասանյանը բացառեց. «Համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները առանց Ղարաբաղի ժողովրդի ոչինչ չեն ստորագրի, որովհետեւ Սերժ Սարգսյանը բազմիցս այդ մասին հայտնել է»:




























