2008 թվականի օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական ռազմական ուժերի կողմից Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի գնդակոծությունը «նշանակում էր Վրաստանում լայնածավալ զինված հակամարտության սկիզբ»։
Այս մասին ասվում է Վրաստանում հակամարտության հանգամանքները քննող միջազգային հանձնաժողովի սեպտեմբերի 30-ին հրապարակված զեկույցում։
«Հնգօրյա պատերազմը աճող լարվածության, սադրանքների ու միջադեպերի երկարատեւ ժամանակահատվածի հետեւանք էր»,- ասված է փորձագիտական հանձնաժողովի զեկույցում՝ նշելով միաժամանակ, որ վրացական կողմից ուժի կիրառումը արդարացված չէր միջազգային իրավունքի տեսանկյունից։
Հայդի Թալյավինիի գլխավորած փորձագիտական խմբի եզրակացության համաձայն, ռուսական, հարավօսական ու աբխազական զորամիավորումներն ու ռազմական տարրերը միջամտել են իրավիճակին միայն Ցխինվալի վրա հարձակվելուց եւ «մայրաքաղաքի եւ նրա հարակից շրջանների նկատմամբ վրացական ռազմական ուժերի այլ գործողություններից» հետո, իսկ արդեն կարճ ժամանակ անց Հարավային Օսիա վրացական ներխուժումը կանգնեցվել է։
Միաժամանակ, ռուսական ռազմական ուժերը շուտով կանգ են առել, երբ հասել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Փոթի հավահանգիստ։




























