Ապրիլի 14-ին ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը Աբովյանում ավարտեց ուսումնամարզական հավաքը: Այս հավաքը վերջինն էր ապրիլի 20-24-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությունից առաջ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Ադրիան Կրոիտորուն հրապարակեց մասնակիցների կազմը.
60կգ Հովհաննես Դավթյան (Գյումրի), 66կգ Արմեն Նազարյան (Հրազդան), Համբարձում Տոնոյան (Գյումրի), 73կգ Արտյոմ Բաղդասարյան (Գյումրի), 100կգ Հակոբ Առաքելյան (Երևան), 48կգ Գայանե Հարությունյան (Երևան), հայտնում են ՀՁՖ-ից:





























