Մադրիդի Ռեալի նախկին խորհրդանիշ Ռաուլը Գելզենկիրխենում դարձել է երկրպագուների կուռքը: Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Միլանի Ինտերին 2:1 հաշվով հաղթելուց եւ կիսաեզրափակիչի ուղեգիրը նվաճելուց հետո Աուֆ Շալկե ստադիոնում երկրպագուներն ու ֆուտբոլիստները երկար ժամանակ միասին տոնել են Շալկեի աննախադեպ հաջողությունը: Ի դեպ, տեսականորեն Ռաուլն ու Ռեալը կարող են հանդիպել եզրափակիչում: Դրա համար Ռեալը պետք է հաղթահարի Բարսելոնայի, Շալկեն` Մանչեսթեր Յունայթեդի արգելքը:





























