Երեք շաբաթում Ռեալն ու Բարսելոնան կհանդիպեն չորս անգամ: Իսպանիայի առաջնության եւ գավաթի խաղարկության եզրափակիչի խաղերին գումարվեցին նաեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի երկու հանդիպումները:

Այդ կապակցությամբ Ռեալի ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Բարսելոնան ուրիշ մոլորակից ժամանած թիմ չէ, թեեւ գերազանց խաղ է ցուցադրում: Սակայն Ռոնալդուի խոսքով Ռեալն էլ այժմ լավ մարզավիճակում է եւ պատրաստ է ճակատամարտի: