Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները  ապրիլի 11-ից  ստուգումներ են իրականացրել վարչական շրջանում գործող մանկապարտեզներում։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ եւ խախտումներ, ինչի համար վարչկան շրջանի ղեկավարի կողմից մանկապարտեզների չորս տնօրենների հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն։