Ապրիլի 23-ին կայանալիք մենամարտի նախօրեին թեթեւագույն քաշային կարգում IBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը հայտարարել է, թե պատրաստվում է փոխել իր ոճն ու նոկաուտի ենթարկել յուրաքանչյուրին, ով կհամարձակվի կանգնել իր դեմ:
Իր մրցակից Յոննի Պերեսի հետ համատեղ ասուլիսում Դարչինյանը հայտարարել է, թե մեծ հաճույքով է պատրաստվում Կալիֆոռնիայում կայանալիք մենամարտին:
«Մարտը կայանալու է ապրիլի 24-ի գիշերը, իսկ այդ օրը մոլորակի մյուս ծայրում` Հայաստանում նշում են շատ կարեւոր օր` Հայոց ցեղասպանության օրը: Ես ցանկանում եմ, որ բոլորը տեսնեն, թե ինչ մոտիվացիայով եմ ես մենամարտելու: Իմ թիմը նույնպես հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Դա շատ կարեւոր օր է Հայաստանի համար»,- ասել է Դարչինյանը:





























