Վիլյամ Սարոյանը հայ սփյուռքի ամենաարտահայտիչ գրողներից է։ Բավական է միայն ասել, որ մեր հայրենակիցը Ամերիկայի ողջ պատմության մեջ դասված է գրողների լավագույն հնգյակը։
Սարոյանին կարելի է համարել աշխարհի քաղաքացի։ Նա լիովին վստահում էր իր գրչին, որն այնքան ժամանակակից է… Երբ Հանճարի ստեղծագործություններին եւ հիշողություններին նայում ես անկողմնակալ հայացքով ակնհայտ երեւում է նրա կոսմոպոլիտիզմը, կամ այն, որ նա «անոթեւան է»։ Սարոյանը իր հայրենիքը կորցրած վտարանդի է ։ Կամ էլ թե նրա հայրենիքը իրականում գոյություն չունեցող մի օազիս է, որը նա հյուսել է իր սրտում, եւ որի մասին անվերջ երազում է։ Դրանով բացատրվում է նրա անսահման կարոտն ու երազը առ հայրենիք։
Այսպիսով, հանճարը սթափ գիտակցությամբ իր համար գտնում է եռասյուն հայրենիք՝ Ֆրեզնո, Բիթլիս, Երեւան։ Վերջապես, գոյություն չունեցող հայրենիքի հստակ սահմանների մասին խոսք անգամ լինել չի կարող ։ Այս երեք քաղաքները միահյուսում են հանճարի հիշողությունները, ներկայի պահանջն ու ապագայի երազները։ Ահա թե ինչու է նրա համար Ֆրեզնոն ինչ-որ չափով Անատոլիա, իսկ Բիթլիսը իր հերթին՝ Երեւան։ Այն ինչ անջատել է պատմությունը՝ միավորել է սրտի աշխարհագրությունը։
Ֆրեզնո. ելակետ
Կորուսյալ Բիթլիսի եւ Երեւանի համապատկերում Սարոյանի համար իրական հայրենիք է դառնում Ֆրեզնոն։ EYE Street «Արաս» սրճարանում գերիշխում է Անատոլիայի ոգին՝ հիմնականում հայերի շնորհիվ։
Ամերիկա ներգաղթյալների համար հայրենիք ձեռքբերելու՝ Ամերիկայի քաղաքացի համարվելու հնարավորություն է տվել շատ ավելի ուշ, իսկ Սարոյանը այդպես էլ մնաց այն մարդկան շարքերում, ովքեր չկարողացան ապրել ոչ Անատոլիայում ոչ էլ Հայաստանում։ Նա մեծ ցավով հիշում է մի դրվագ, որի ականատեսն է եղել 12 տարեկանում։ Մի հայ բողոքում էր իր որդիներից, բայց ավելի շատ ճակատագրից. «Իմ երեք որդիները կարգին չեն տիրապետում հայերենին ։ Նրանք, մայրենի լեզվով ոչ գրել են կարողանում, ոչ էլ խոսել։ Վարդանը, Տիգրանը եւ Գագիկը… նրանք չեն սիրում իրենց անունները։ Ես որդիներիս ուրախությամբ հայտնեցի, որ Հայաստանը վերջապես անկախացել է։ Սակայն նրանց համար դա ոչինչ չեր նշանակում։ Նրանք անտարբեր պատասխանեցին. „Dad, I am glad“, (Հայրիկ, ես ուրախ եմ)։ Այն էլ ոչ հայերեն՝ Hayrig, այլ՝ Dad։ Այս խոսքից ես հիվանդանում եմ»…
Բիթլիս. իմ հարազատ տունը
Սարոյանի կապը Բիթլիսի հետ ավելին էր, քան հայրենիքից ստիպված հեռու գտնվող մարդու մի սովորական պատմություն։
Երբ 1964 թվականին Սարոյանը ուղեւորվեց իր նախնինների քաղաք Բիթլիս, նրա սրտում հակասական զգացումներ առաջացան։ Վերջապես նա տեսավ Բիթլիսը, որին ծանոթ էր մոր՝ Թագուհու, տատի՝ Լյուսիի, քեռու՝ Արամի պատմածներից։ Վերջապես նա կշնչի այն օդը, որում դեռ ապրում են իրեն անծանոթ բայց այնքան հարազատ պատմությունները… վերջապես կտեսնի բերդացած սարերը, մի խոսքով՝ Բիթլիսը։ Անատոլիայի տաքարյուն մարդկան հետ հանդիպումների տպավորությունները հավետ մնացին Սարոյանի սրտում։ Հետագայում նա ասել է. ամեն բան եղել է «wonderful, very nice»։ Սակայն այս ամենը տեսնելով նրա սիրտը չմխիթարվեց, քանզի նա տեսավ Վանը եւ Ախթամար կղզում հավերժացած «Սուրբ Խաչ» եկեղեցին։ Հնարավոր է, հենց այստեղ էլ կյանքի կոչվեց նրա ապագայի երազանքը, որը հառնեց հայ ժողովրդի թախծոտ անցյալից եւ ներկայից
Հույսի հանգրվան՝ Երեւան
Սարոյանի Երեւանը ժամանակից դուրս է։ Բիթլիսը կորուսյալ է, սակայն կանգուն է Երեւանը՝ իր հնարավորությունների հանգրվանը։ Երեւանը նման է մի հույսի, որ նա տեսնում է ինքնաթիռի պատուհանից։ Այնտեղ ամենից առաջ Սարոյանը փնտրում է կամքի ուժ ունեցող հայերի։ Նրա հոգու խորքում թաքնված հույսերն ու բոլոր փորձությունները այսեղ հզորացնում են նրա ոգին եւ վերածվում լավատեսության ու իմաստության։ Եվ չնայած Հայաստանի բազմաթիվ ցավերին՝ այստեղ Սարոյանը գտնում է իր հոգու հանգստությունը։
Վերջաբան կամ մարդկության դաստիարակության մասին
Մեր ծանր իրականությունում քաոսի եւ դաժանությունների բացահայտ աճի համապատկերում արվեստը եւ կրոնը այն ուժն են հանդիսանում, որ կարող են փրկության բերել։ Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները կրում են այդ ուժը։ Չէ որ նրա աշխատանքների հիմքում ընկած է անտեսված եւ միայնակ մարդը, որն հաճախ չի հասկանում, թե ինչի համար է ինքը լույս աշխարհ եկել, եւ որն է նրա առաքելությունը։
Այս քաոսային աշխարհում, տիրող մթության մեջ Սարոյանի ստեղծագործությունները լուսավոր կետ են եւ դաստիրակում են ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ ողջ աշխարհին։ Սեր եւ գթասրտություն, անսահման կարեկցանք, նուրբ եւ բարի հումոր, խիղճ ու ճշմարտություն՝ սրանք են մեծ գրողի ստեղծագործությունների հենքը։



























