Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային թիմի դարպասապահ Էդել Ապուլա Բետեն, ով մի քանի տարի առաջ լքել էր «Փյունիկը», կանչվել է Փարիզի ոստիկանություն հարցաքննության, եւ պիտի պատասխանի, թե ինչու է կեղծել իր անունն ու տարիքը, հաղորդում է AFP-ն:
Էդելը, լինելով Կամերունի եւ Հայաստանի քաղաքացի, 2002-2005 թվականներին, հանդես է եկել երեւանյան թիմի կազմում եւ 6 խաղ անցկացրել Հայաստանի հավաքականում:
Հարցաքննությունից հետո նա հայտարարել է, թե իրեն մեղավոր չի զգում: «Ես վկայի ցուցունք եմ տվել, եւ ամեն ինչ հիանալի էր»,- ասել է նա:
Նրա նախկին գործակալ Նիկոլաս Ֆիլիբերը հայտարարել է, թե Էդելն իրականում 5 տարով մեծ է, իսկ դարպասապահը պնդում է, որ 24 տարեկան է: Ֆիլիբերը նաեւ նշել է, որ նրա իսկական անունը Ամբրոզի Բեյամեն է:





























