Ռուսաստանի ֆուտբոլային միության Անվտանգության եւ երկրպագուների հետ աշխատանքի հանձնաժողովը քննարկել է Եվրոպայի առաջնության Հայաստան – Ռուսաստան խաղից առաջ Երեւանում գրանցված միջադեպերը, որոնց հետեւանքով մոտ հարյուր ռուս ֆուտբոլասերներ չէին կարողացել ստադիոն մտնել, նաեւ ստուգելու եւ ներս թողնելու ընդհանուր գործողությունները:
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հայկական կողմի ձեռնարկած երկրպագուներին ստուգելու եւ ստադիոն թողնելու եւ անվտանգության այլ միջոցները գնահատել է որպես չհիմնավորված ու չմտածված եւ ՈւԵՖԱ-ի անվտանգության կանոնակարգին չհամապատասխանող:
ՌՖՄ-ն համապատասխան գրություն է ուղարկելու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:





























