Կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նրան կոչ անելով ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում գօտագործել «ցեղասպանություն» բառը, գրում է «Asbarez» թերթը:

«Ցավոք, անցած տարի, ինչպես եւ 2009-ին, դուք չօգտագործեցիք «ցեղասպանություն» եզրույթը` 1915-23թթ. Իրադարձությունների նկարագրման ժամանակ»,- ասված է կոնգրեսականի նամակում:

Նամակում Շիֆը կոչ է արել նախագահին հիշել 2008թ. իր իսկ արած հայտարարությունները:

«Հնարավոր է` որոշ մարդիկ նախագահի աշխատակազմում կարծում են, թե չճանաչելով Ցեղասպանությունը, ԱՄՆ-ը կարող է նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթացին: Սակայն այժմ, երբ պարզ դարձավ, որ գործընթացը եղել է Անկարայի մտածված քայլը, որպեսզի «ցեղասպանություն» բառը կրկին չարտասանվի, ես աղաչում եմ Ձեզ հիշել Ձեր իսկ հայտարարությունը»,- ասված է նամակում: