ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 16-ին, հանդիպելու է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։
NEWS.am-ի հետ զրույցում խմբակցութան ղեկավարի պարտականությունները կատարող Հասմիկ Խաչունցն ասաց, որ աշխատանքային հանդիպում է․ «Ոչ մի արտառոց բան չկա։ Նախկինում էլ են եղել այդպիսի հանդիպումներ։ Սովորական հարց ու պատասխան է լինելու, պարզապես փակ է լինելու հանդիպումը»։




























