Լիբիայում ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Քադաֆին վայր չի դնի երկրի ղեկավարի լիազորությունները: Այս մասին հայտարարել են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները:
Ապրիլի 15 –ի գիշերը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանդես են եկել համատեղ հռչակագորվ, որում խոստացել են շարունակել Լիբիայի քաղաքացիական բնակաչության պաշտպանությանն ուղղված գործողությունները:
Քադաֆիի հետագա պաշտոնավարումը նրանք «անիմաստ» են համարել, գրում է Lenta.ru-ն:





























