Բուրկինա Ֆասոյի նախագահի նստավայրի տարածքում ապրիլի 14-ին կրակոցներ են հնչել: Կրակը բացել են նախագահի պահպանության համար պատասխանատու էլիտար ստորաբաժանման զինծառայողները: Ենթադրվում է, որ զինվորականները օդ են կրակել, գրում է Lenta.ru-ն:

Կատարվածը բացատրվել է նրանով, թե «մի քանի երիտասարդ զինվորներ խենթացել են, փորձում ենք իրավիճակը վերահսկողության տակ վերցնել»:

Միաժամանակ` «ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, թե զինվորականները կրակ են բացել` դրանով հայտնելով իրենց դժգոհությունը գումարների չվճարման համար: Հաղոդվում է, որ միջադեպից քիչ անց նախագահական նստավայրից շտապօգնության մեքենա է դուրս եկել: