Իսրայելական կործանիչները ապրիլի 14-ին ներխուժել են Լիբանանի օդային տարածք եւ հարձակումների պատրանք ստեղծել հարավային Մարջայուն եւ Էլ-Հիյամ քաղաքներում:

12 օդանավեր թռել են ափամերձ եւ սահմանային գծով, նաեւ ուղղվել արեւելյան եւ հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Հըզբոլլահի» ռազմակայանները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Լիբանանյան բանակը ահազանգով ոտքի է հանվել, երբ իսրայելական տանկը մտել է ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի վերահսկողության տակ գտնվող «չեզոք գոտի»:

Անցած օգոստոսին նման միջադեպը հանգեցրել էր փոխհրաձգության, սակայն այս անգամ խաղաղարարներին հաջողվել է կանխել բախումը: