Մոնտանա նահանգի հիվանդանոցում կյանքի 115-րդ տարում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը, գրում է The Huffington Post-ը:

Ուոլտեր Բրյունինգը ծնվել է 1986թ. սեպտեմբերի 21-ին, Մինեսոտայում, ընտանիքում նրանից բացի եւս 4 երեխա է եղել:

1910թ. ծնողների ամուսնալուծությունից հետո Բրյունինգը ստիպված է եղել լքել դպրոցն ու աշխատել: 16 տարեկանում նա դարձել է երկաթուղու աշխատող եւ մինչեւ թոշակի գնալը` 1966թ. աշխատել այդ ոլորտում: Նա այդպես էլ երեխաներ չի ունեցել:

2009թ. հուլիսի 18-ին` Առաջին աշխարհամարտի վետերան Հենրի Էլլինգեմի մահից հետո նա ճանաչվել էր ամենատարեց տղամարդը, իսկ 114 տարեկան, 183 օրական հասակում` նաեւ ամենածեր մարդը աշխարհում: