Հայաստանի իշխանական ճամբարում հրմշտոց չկա: Այդ մասին Ազգային Ժողովում ճեպազրույցում հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակումները:

Նա նկատել է, թե իշխանության մեջ բոլորն իրենց տեղում են, եւ փոփոխությունների նախադրյալներ չկան:

Լրագրողների մեկի խնդրանքին` մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում, Սահակյանը արձագանքել է. «Դա ոչ կոռեկտ հարց է, դուք բոլորդ գիտեք, թե ես ինչ գնահատական ունեմ Էրդողանի մասին, պարզապես չեմ ցանկանում հնչեցնել: Դա ոչ կոռեկտ կլինի»: