«Աերոֆլոտն» առաջարկել է տուգանել Sukhoi Superjet 100 օդանավերի առաքման ուշացման մեղավորներին:

«Աերոֆլոտի» մենեջմենթը կառավարություն առաջարկ է պատրաստում` տուգանային պատժամիջոցներ մտցնել «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության դեմ, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, ով զբաղեցնում է նաեւ ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:

Նա նաեւ հստակեցրել է, որ «Աերոֆլոտը» հավակնություններ ունի նաեւ պայմանագրով հաստատված տեխնիկական չափորոշիչների անհամապաստախանության վերաբերյալ: