Երեւանում ապրիլի 9-ին տեղի ունեցած համաքաղաքային շաբաթօրյակի ժամանակ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տնկվել է ավելի քան 20 հազար ծառ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետերանի մամուլի ծառայությունից, քաղաքապետ Կարեն Կարապետյանն այս կապակցությամբ նշել է. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին քաղաքացիական ակտիվ դիքորոշման համար եւ կրկին անգամ կոչ անում մասնակցել ապրիլի 16-ի ծառատունկին եւ շաբաթօրյակին:
Քաղաքի մաքրությունն ու բարեկարգումը պետք է նկատելի լինի յուրաքանչյուր հասցեում` բակային տարածքներից սկսած մինչեւ գլխավոր պողոտա»:





























