Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված համագործակցության նախագծի շրջանակներում, ազերի զինվորականները կմասնակցեն Թուրքիայում կազմակերպվելիք կրթական սեմինարներին եւ դաշտային պարապմունքներին, հաղորդել է թուրքական «Sonsayfa» լրատվական կայքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինվորական պատվիրակությունը հուլիսի 13-ից մինչեւ օգոստոսի 10 կմասնակցի բաց ծովային զորավարժությանը, զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանվելու դասընթացներին, դաշտային պարապմունքներին:



















