Անկարայի Մեծ թատրոնի դերասան Թոլգա Թունջերը հայտնել է, թե ներկայացման ժամանակ իր վերաբերմունքը վարչապետի աղջիկը սխալ է ընկալել:

Թուրքական NTV-ի փոխանցմամբ`  թուրք դերասանը նշել է, թե ինքը ամեն ներկայացման ժամանակ էլ աշխատում է դեմքի միմիկաներով եւ ձեռքի ժեշտերով հանդիսատեսին քաշել ներկայացման մեջ` այն  ավելի հետաքրքիր դարձնելու համար: Դերասանը պնդել է, թե մամուլիս եւ ինտերնետից է իմացել, որ իր արաքից նեղված եւ դահլիճը լքած անձը` Էրդողանի աղջիկն է:

Նշենք, որ ապրիլի 8-ին Անկարայի Մեծ թատրոնում բեմադրվող «Երիտասարդ օսման» ներկայացման ժամանակ   առջեւի շարքում գլխաշորով նստած է եղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աղջիկը՝ Սումեյե Էրդողանը։  Հայտնի է դարձել, որ ներկայացման ժամանակ դերասաններից մեկը վիրավորական տոնով աչքով է արել Էրդողանի աղջկան եւ ձեռքի շարժումով հարցրել. «Դու այստեղ ի՞նչ ես անում»։

Էրդողանի աղջիկն իրեն ուղեկցողների հետ արագ լքել է դահլիճը։ Մեկ այլ հանդիսատես չի դիմացել եւ բարձրաձայն դիմել է դերասանին՝ ասելով. «Անշնորքություն մի արա»։

Սումեյե Էրդողանը գրավոր բողոքով դիմել է մշակույթի եւ տուրիզմի նախարարություն, իսկ թատրոնի տնօրինությունը ներքին ծառայողական հետաքննություն է սկսել։