Ֆինլանդիայի Կոալիցիոն կուսակցությունը հաղթել է ապրիլի 17-ին երկրում կայացած խորհրդարանական ընտրություններում:

Ըստ հրապարակված արդյունքների` Կոալիցիոն կուսակցության օգտին քվերակել է ընտրողների 20,4%-ը, նրան հաջորդում է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` 19,1% -ով: Ազգայնական «Իսկական ֆիններ» կուսակացությունն ստացել է քվեների 19,0%-ը, գրում է  Gazeta.ru-ն:

Ընտրական հանձնաժողովի տվյալներով` մասնակցությունը կազմել է 70,4%:

«Իսկական ֆինները» միակ կուսակցությունն է, որին հաջողվեց զգալիորեն ավելացնել տեղերը խորհրդարանում. նրանք կստանան 34 մանդատ ավելի, քան նախորդ գումարման խորհրդարանում: