Սիրիայի անվտանգության ուժերը կրակ են բացել հուղարկավորության արարողության մասնակիցների ուղղությամբ, որոնք հուղարկավորությունը վերածել էին հերթական հակակառավարական ակցիայի: Այն տեղի է ունեցել երկրի արեւմուտքում`Թալլ-Բիսա քաղաքի պողոտաներից մեկում: Զոհվել է երեք մարդ:
Միջադեպի ականատեսների խոսքով, ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումը տեղի է ունեցել երկրի նախագահ Բաշար Ասադի նստավայրի մոտակայքում գտնվող պողոտայում: Արարողության մասնակիցները սկսել են բացականչել հակակառավարական կարգախոսներ, ինչից հետո զինվորականները կրակ են բացել:
Ապրիլի 16-ին սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը հայտնել է, որ Սիրիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը Հոմս քաղաքի մերձակայքում մահակներով եւ քարերով ծեծի է ենթարկվել մահվան աստիճան: Միջադեպը տեղի է ունեցել ցույցի ժամանակ, որը շուտով վերածվել է անվտանգության աշխատակիցների եւ ցուցարարների միջեւ բախման:




























