Վրացական Պիցիցկարո քարանձավում ` Ցիատուրա քաղաքի շրջակայքում, հնէաբանները հայտնաբերել են հազվագյուտ որմնանկար: Այն պատկանում է մեզոլիթի դարաշրջանին (քարի դար) եւ թվագրվում է մեր թվարկությունից առաջ 10-5-րդ դարերին:  Նկարի վրա պատկերված է 8 ֆիգուր, որոնք պարում են կրակի շուրջ: Մասնագետներն առայժմ ենթադրում են, որ այդ տեսարանը ինչ որ ծես է:

Բացի այդ, նկարի գրաֆիկակական մշակման ենթարկված տարբերակում հայտնաբերվել է խաչի տեսք ունեցող նշան, եւ մի ֆիգուր, որը փաթիլի է նման: Մոտ ժամանակներս քարանձավը կրկին սկանավորման կենթարկվի, ինչից հետո գիտնականները կսկսեն գտածոյի ուսումնասիրությունը: