Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը մասնակցելու է 2012թ. կայանալիք նախագահական ընտրություններին:

«Ես առաջադրվելու եմ»,- ասել է Զյուգանովը «Պոզներ» հեռուստահաղորդման ընթացքում, հաղորդում է NEWSru.com-ը:

Զյուգանովը հստակեցրել է, որ իր թեկնածության առաջադրման որոշումը կարող է ընդունվել միայն կուսակցության համագումարի կողմից: