ԱՄՆ հարավ-արեւմուտքում մոլեգնած փոթորիկների զոհերի թիվը հասել է 45-ի, երկրի տարածքում առնվազն 240 տորնադո է գրանցվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 43 զոհվածների մասին:
Ապրիլի 14-ից մոլեգնող փոթորիկը զգալի վնաս է հասցրել Օկլահոմա, Արկանզաս, Ալաբամա, Հյուսիսային կարոլինա նահանգներին, հարյուրավոր տներ եւ ավտոմեքենաներ են վնասվել, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության:
Ապրիլի 17-ին փոթորիկը շարժվել է մայրաքաղաքային Կոլումբիա շրջանի ուղղությամբ: Հարեւան Վիրջինիա նահանգի տարածքում փոթորկի նախազգուշացում է արվել:
Տարերքի զոհերի մեջ կան նաեւ երեխաներ: Տորնադոյի վնասի չափը դեռ չի հաղորդվում:





























