Մոսկվայում փնտրվում են 15-ամյա  երիտասարդին սպանողները: Սպանվածը տեղի քոլեջներից մեկի ուսանող է: «Սպանվածի գրպանում հայտնաբերվել է ուսանողական տոմս, որի միջոցով հնարավոր է եղել պարզել նրա ինքնությունը: Պարզվել է, որ երիտասարդը անհետ կորել է դեռեւս ուրբաթ»,-«Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ համակարգի աղբյուրներից մեկը:

Ապրիլի 16-ի ցերեկը Բիտցեվյան զբոսայգում, Բալակլավսկովյան  պողոտայի վրա գտնվող 48 տան դիմաց հայտնաբերվել է անչափահասի դիակը:

Ոստիկանության  փորձաքննության արդյունքներով երիտասարդը մահացել է դանակի` մի քանի անգամ ստացած հարվածներից: Մահը վրա է հասել ուրբաթ ցերեկը: Ամենայն հավանականությամբ, սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: