Ռոստով-Սոչի-Տել Ավիվ չվերթի Բոինգ-737500 քաղաքացիական օդանավը ապրիլի 17-ին արտակարգ վայրէջք է կատարել Սոչիի օդանավակայանում:
Օդանավում եղել է 99 ուղեւոր: 16:30-ին պահուստային ինքնաթիռ է ուղարկվել, բոլոր ուղեւորները մեկնել են Տել-Ավիվ: «Սա գնահատվել է ոչ թե որպես վթարային, այլ արտակարգ վայրէջք»,-բացատրել է «Բազէլ Աէրո» ընկերության մամուլի քարտուղար Օլեսիա Երյոմինան, հավելելով, որ դա կախված է ինքնաթիռի վնասվածքից: Վնասվածքի պատճառները, սակյան, Երյոմինան չի ճշտել:





























