«Յաբլոկո»-ի ակտիվիաստ Անատոլի Ռաբինովիչը ապրիլի 16-ին Մոսվկայում ծեծի է ենթարկվել սկինհեդների կողմից, հայտնում են կուսակցության ներկայացուցիչները:

«Անատոլին ցերեկը հազիվ է դուրս եկել «Բարիկադնայա» մետրոյի կայարանից, երբ նրա վրա են հարձակվել 5 սկինհեդներ: Բարեբախտաբար, ոստիկանությունը շատ արագ միջամտել է եւ Ռաբինովիչը ստացել է աննշան վնասվածքներ»,-«Ինտերֆաքսին» հայտնել է «Յաբլոկո»-ի մամուլի քարտուղար Իգոր Յակովլեւը: Նրա խոսքով, եւ տուժողին, եւ նրա վրա հարձակվողներին տարել են մոտակա ոստիկանական բաժանմունք, որտեղ պարզվել են միջադեպի մանրամասները: