Թվով 2-րդ տրանշի թողարկման ընդհանուր ծավալը 5,000,000 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային տարեկան եկամուտը՝ 5%,արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ, ժամկետայնությունը 27 ամիս է։ Տեղաբաշխումն ավարտվել է ս․թ․ հունվարի 31-ին։
2019-ին Բանկը հանդես էր եկել նաեւ դրամային պարտատոմսերի թողարկմամբ։ 250,000,000 ՀՀ դրամ ծավալի 3-րդ թողարկման պարտատոմսերը տեղաբաշխվել էին թողարկումից օրեր անց։ Դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 50 000 ՀՀ դրամ է, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.5% տոկոս, ժամկետայնությունը՝ 27 ամիս է, վճարումները կկատարվեն եռամսյա պարբերականությամբ։
Պարտատոմսերը ցուցակվելու են «Հայաստանի ֆոնդային բորսայում» եւ գնանշվելու են Marketmaker-ի՝ շուկա ստեղծողի կողմից։
Այս պահին երկրորդային շուկայում շրջանառվում է IDBank-ի կողմից թողարկված 3 տրանշի պարտատոմս` 10 մլն դոլար եւ 250 մլն ՀՀ դրամծավալով։
Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ եւ երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից։
Պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի N 1/93Ա որոշմամբ (13/02/2019թ)։
Ազդագրի էլեկտրոնային տարբերակին եւ թողարկման հիմնական պայմաններինկարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքէջում՝ www.idbank.am հասցեով։



























