Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 4-ի գիշերը նույնքան կբարձրանա:

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 1-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 2-3--ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է  -4-6, վաղը ցերեկը՝ +2+4։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -3+1,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -3+1,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-8, ցերեկը՝ +1+3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -3+1,

Լոռիում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ +3+6, 

Տավուշում գիշերը -3-8, ցերեկը՝+4+9,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -3+1,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-6, ցերեկը՝ +2+4,

Արարատում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5, 

Արմավիրում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -3+1,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5, 

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+10,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +3+6,

Արցախում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +2+6 (հովիտներում գիշերը՝ -2+1,  ցերեկը՝ +7+10)։