Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, որով մասնավորապես հայտնի է դառնում, որ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը սույն թվականի հունվարի 28-ին հասարակական-քաղաքական գործիչների և լրատվական միջոցների ղեկավարների նկատմամբ Ոստիկանության կողմից ձեռնարկած անհամաչափ միջոցառումները, միանում է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի պահանջին՝ իր կողմից առաջարկված օրակարգով հանդիպելու Ոստիկանապետի պաշտոնակատարի հետ: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը՝ դատապարտելով սույն թվականի հունվարի 28-ին հասարակական-քաղաքական գործիչների և լրատվական միջոցների ղեկավարների նկատմամբ Ոստիկանության կողմից ձեռնարկած անհամաչափ միջոցառումները, միանում է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի պահանջին՝ իր կողմից առաջարկված օրակարգով հանդիպելու Ոստիկանապետի պաշտոնակատարի հետ»,- ասված է գրառման մեջ։

Նշենք, որ «Իրավական ուղի» ՀԿ-ի ղեկավար Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, վերոնշյալ  դեպքերը ոստիկանության ղեկավարության հետ քննարկելու անհրաժեշտության մասին հրապարակավ հայտարարել են Արփինե Հովհաննիսյանը, Արսեն Բաբայանը, Աղասի Ենոքյանը, Լարիսա Ալավերդյանը, «Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրոն» (համահիմնադիրներ՝ Արթուր Ղամբարյան և Թամարա Շաքարյան), Ավետիք Իշխանյանը:

Մելիքյանը նշում է նաև, որ դեռ որևէ արձագանք չեն ստացել ոստիկանությունից, բայց շարունակելու են ևս երկու-երեք օր սպասել։