ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ օրը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք, որտեղ հանրապետության ղեկավարության հետ կքննարկի երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցեր, ինչպես նաեւ գլոբալ օրակարգը։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Պոմպեոն ժամանել է Ղազախստան»,- ասել է նա լրագրողներին։
Այցի շրջանակներում նախատեսված են Պեմպեոյի հանդիպումները պետության նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի, առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, ինչպես նաեւ արտգործնախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։
Նուրսուլթան ամերիկյան պետքարտուղարը ժամանել է Մինսկից, որտեղ նա բանակցություններ է ունեցել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյի հետ։ Փետրվարի 2-3-ը Պոմպեոն կլինի Ուզբեկստանում, որտեղ կհանդիպի նախագահյ Շավկատ Միրզիյոեւի եւ արտգործնախարար Աբդուլազիզ Կամիլովի հետ։ Բացի այդ, նա կմասնակցի «Կենտրոնական Ասիա-ԱՄՆ» («5+1») ձեւաչափով նախարարական հանդիպմանը, որը կանցկացվի Տաշքենդում։





























