Ի հիշատակ Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի՝ Սիմֆերեպոլում՝ Այվազովսկի եղբայրների անվան նրբանցքում, «Հիշատակի մոմ վառիր» խորագրով ակցիա տեղի կունենա։

Միջոցառումը, որը տեղի կունենա ապրիլի 20-ին, նախաձեռնվել է Ղրիմի հայ երիտասարդների կոմիտեի եւ Ղրիմի հայ համայնքի կողմից, հայտնում է Analitika.at.ua-ն։

Ի հիշատակ 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակի՝ ակցիայի մասնակիցների կողմից հարյուրավոր մոմեր կվառվեն։ 96 մոմերը ժողովրդի ողբի տարիները խորհրդանշող խաչ կկազմեն։