Մինսկի մետրոյում պայթյունից մի քանի ժամ անց Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները այցելել են «ռուս վահաբիտ» Վիկտոր Դվորակովսկու հարազատներին: Դվորակովսկին դեմքով նման է Բելառուսում տարածված ֆոտոռոբոտներից մեկում պատկերված անձին, գրում է Life News-ը:

Դվորակովսկիի հարազատները հայտնել են, որ չեն տեսել նրան արդեն կես տարի:

Վիկտոր Դվորակովսկին հայտնի է որպես Վիտալի Ռազդոբուդկոյի մտերիմ զինակիցներից մեկը, եւ վերջինիս ու նրա կնոջ հետ պատրաստություն է անցել գրոհայինների ճամբարներից մեկում: Ռազդոբուդկոյին համարում էին «Դոմոդեդովո» օդանավակայանի պայթյունի հեղինակը, ավելի ուշ նա եւ իր կինը պայթել էին Դաղստանի Գուբդեն գյուղում:

Նշենք, որ Մինսկի մետրոյի «Օկտյաբրսակայա» կայարանում պայթյունը որոտացել էր 2011թ. ապրիլի 11-ին: Զոհերի թիվը հասել էր 13-ի, եւս 200 մարդ, այդ թվում` երկու հայեր վիրավորվել էին: Ապրիլի 14-ին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ահաբեկչությունը բացահայտված է: