Եթե բանակում 18-19 տարեկան պատանիների վեճը ավարտվում է ինքնասպանությամբ կամ սպանությամբ, մեղավորը առաջին հերթին զորամասի սպաներն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
«Խորապես կիսում եմ զոհված զինծառայողների հարազատների ցավն ու կսկիծը: Եթե բանակում 18-19 տարեկան պատանիների վեճը ավարտվում է ինքնասպանությամբ կամ սպանությամբ, մեղավորը առաջին հերթին զորամասի սպաներն են: Ու կապ չունի կալանավորվածը ու՞մ որդին է։ Կա՞, թե՞ չկա անմեղության կանխավարկած Հայաստանում: Իսկ ընդհանրապես բանակը հասարակության հայելին է՝ լավի ու վատի խտացված դրսևորումներով»,-նշել է նա:





























