ԱՄՆ-ը ֆինանսավորում է Սիրիայի ընդդիմությանը: Այդ մասին են վկայում WikiLeaks-ի գաղտանզերծված փաստաթղթերը:

Ըստ այդմ, 2006-ից Վաշինգտոնը մոտ 6 մլն դոլար է հատկացրել արբանյակային Barada TV-ի համար, որ ստեղծվել է սիրիական ընդդիմության կողմից եւ գտնվում է Լոնդոնում: ԱՄՆ պետքարտուղարության դիվանագիտական նամակագրությունը հրապարակել է Washington Post թերթը:

Պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանություններից:

Սիրիայի բնակչությունը պահանջում է անհապաղ քաղաքական բարեփոխումներ իրականացնել երկրում: