Նուր Սուլթանում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կայացած բանակցությունների ընթացքում Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ աշխարհի ցանկացած կետում, հաղորդում է RT-ը:
«Տոկաեւը, հիշեցնելով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին, փոխանցել է Ամերիկայի առաջնորդին լավագույն բարեմաղթանքներն ու աշխարհի ցանկացած կետում նրա հետ հանդիպելու հույս հայտնել՝ որպես լրացուցիչ տարբերակ նշելով Ղազախստանը»,-հայտնել են Ղազախստանի առաջնորդի մամուլի ծառայությունում:
Բանակցությունների ընթացքում կողմերը նշել են երկկողմանի կապերի զարգացումը առեւտրի, ներդրումների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ժողովրդավարական արժեքների զարգացման եւ միջազգային ահաբեկչությանը հակազդելու ոլորտում, ինչպես նաեւ քննարկել են երկրների միջեւ ուղիղ օդային հաղորդակցման հաստատման հավանականությունը:





























