ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը փոխադարձ վիրավորանքներ են ուղղել միմյանց, գրում է The Guardian-ը:

Քաղաքական գործիչների լեզվակռիվը սկսվել էր նախագահի թվիթերից հետո, որոնցում նա անվանել էր Բլումբերգին «Մինի Մայք»:

Թրամփի խոսքով՝ իր քաղաքական ընդդիմադիրն այնքան ցածրահասակ է, որ դեբատների ժամանակ կանգնել է հատուկ տակդիրի վրա:

Ի պատասխան այդ հայտարարության՝ Բլումբերգը հայտարարել էր, որ Թրամփը «պաթոլոգիկ սուտասան է, որը ստում է ամեն ինչի մասին՝ կեղծ մազերի, իր ճարպակալման եւ արեւայրուքի համար իր սփրեյի մասին»:

77-ամյա Բլումբերգի հասակը 175 սանտիմետր է, իսկ 73-ամյա Թրամփինը՝ ավելի քան 190 սանտիմետր: