Ապրիլի 15-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ Երեւան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 55/1 տան ավտոտնակում կայանված ավտոմեքենայի մեջ պայթուցիկ սարք է տեղադրված:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը. հրդեհաշիջման շտաբը:
Դեպքի վայր ժամանած սակրավորների կողմից կատարվել է ավտոտնակի եւ այնտեղ կայանված «Մերսեդես» մակնիշի 01 ՏԼ 005 համարանիշի ավտոմեքենայի զննում, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:





























