Մահապարտ-ահաբեկիչների խումբը ապրիլի 18-ի առավոտյան ներխուժել է Աֆղանստանի պաշտպանության նախարարության շենք, հաղորդում է տեղական «Տոլո» հեռուստակայանը: Նրանցից մեկը պայթեցրել է «մահապարտի գոտին»:
Նախնական տեղեկություններով, պայթյունի հետեւանքով վիրավորվել են պաշտպանության նախարարի համհարզն ու գլխավոր շտաբի քարտուղարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























