Փետրվարի 3-ին, ժամը 11:53-ին  911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:03-ին:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է մեկհարկանի տանը (մոտ 100-150 քմ). տուժածներ չկան: