Հայաստանում ապրիլի 15-18-ին արձանագրվել է ավազակային հարձակման 1 եւ կողոպուտի 3 դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 30 դեպքից բացահայտվել է 28-ը, գողության 34 դեպքից՝ 25-ը, իսկ խարդախության 6 եւ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության ու խարդախության 1-ական դեպք:
Անցած երեք օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 13 պատահար, որից 5-ը՝ վրաերթ. երկու մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են որսորդական 2 հրացան, 1 թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 2 պահունակ, հակատանկային 2 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, 1 սվին դանակ, ազդանշանային 1 գլանակ եւ տարբեր տրամաչափի 463 փամփուշտ:





























