Քննությունը չի բացառում, որ Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացուն մահացու ծեծի ենթարկելու մեջ կասկածվող հատուկջոկատայինը գործել է անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

«Նախնական տվյալներով, Վերեժնիկովը հարվածել է Ադրբեջանի քաղաքացուն` պաշտպանվելով դանակից»,- ասել են իրավապահները:

Վերեժնիկովին մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպառնում: Դատարանը նրա նկատմամբ քաղաքից չհեռանալու ստորագրություն է կիրառել:

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 15-ին 15-րդ Պարկովի փողոցում: Դմիտրի Վերեժնիկովը մի քանի հարված է հասցրել Ադրբեջանի քաղաքացուն, ով տեղում մահացել է: