Երեքշաբթի՝ փետրվարի 4-ին, սակարկությունները մեկնարկել են նավթի համաշխարհային գների աճով: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,88 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 50,55 դոլար, փոխանցում է RT-ն:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ ապրիլյան մատակարարումներով աճել են 0,53 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 54,74 դոլարի: