Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 17-ի, լույս 18-ի գիշերը ձերբակալել են «օրենքով գող», 45-ամյա Ասլան Կոբուլաձեին, ով ավելի հայտնի է «Ասլան Աջարսկի» մականունով:

«Արգումենտի.ru»-ն հայտնում է, որ նա հետախուզվում էր էր Վրաստանի իրավապահների կողմից` հանցավոր աշխարհի անդամ լինելու համար:

Խուզարկության ժամանակ նրա մոտ մի քանի գրամ հերոին եւ մետադոն են գտել: Նրա դեմ եւս մեկ քրգործ են հարուցել` թմրանյութերի պահման համար: