Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր երկօրյա պաշտոնական այցը Լեհաստան սկսել է ավտոմեքենայի անսպասելի անսարքությամբ, հայտնում է УРА-Информ-ը` վկայակոչելով տեղական Dziennil.pl պարբերականը:
Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների` Մակրոնի` Լեհաստան գործուղման առաջին քայլն անձնական հանդիպումն էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Հաղորդվում է, որ մեքենայի անսպասելի անսարքությունը տեղի ունեցել հենց քաղաքական գործիչների հանդիպումից հետո: Մակրոնի անձնական զրահապատ լիմուզինը հրաժարվել է թափ հավաքել, իսկ անվտանգության ծառայությունը ստիպված է եղել քաղաքական գործչին տեղափոխել սովորական Citroen-ի մեջ: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահի նախնական ավտոմեքենան Renault Espace էր:





























