Տավուշի մարզում, այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 11։55-ի սահմաններում ուժեղ քամու հետեւանքով հսկայական եղեւնին պոկվել եւ ընկել է Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոնի տանիքի թիթեղյա ծածկի վրա։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները մասնատել եւ հեռացրել են տանիքի վրա ընկած ծառը եւ սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը։